Այսօր: Երեքշաբթի, 19 Հունվարի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 18-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdi.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2020 թվականի N 18-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեղական ինքնակատավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 919 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 166-Ն որոշման հավելված 2-ի աղյուսակ 6-ով հաստատված դրամաշնորհի 02.03.2020թ ԼՄ-20/42 պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում Ալավերդի համանյքի ղեկավարին  լիազորությունների  պատվիրակման  02.03.2020թ. N 33 պայմանագրը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասում մուտքերի պլանն ավելացնել 61344.7 հազ. դրամով, այլ ընթացիկ դրամաշնորհ՝ 61267.1 հազ. դրամ (հ/հ 900265001926), պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման հանար պետական բյուջեից ստացված միջոցներ 77.6 հազ. դրամ (հ/հ 900265121245):
2.
Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
2.1 Ընդհանուր  բնույթի  հանրային ծառայությունների բաժնի ծախսերն ավելացնել 13619.0 հազ. դրամով, այդ թվում՝ օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսեր 13541.4 հազ. դրամ (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121138 ) հոդված 4111 - 13291.4 հազ. դրամ, հոդված 4263 - 250.0 հազ. դրամ, ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 77.6 հազ. դրամ (բաժին 01, խումբ 3, դաս 3, ծրագիր 51,  հ/հ 900262610034, հոդված  4267):
2.2 Պաշտպանություն բնագավառի քաղաքացիական պաշտպանություն բաժնի ծախսերն ավելացնել 700.0 հազ դրամով (բաժին 02, խումբ 2, դաս 1, ծրագիր 51,  հ/հ 900262121065, հոդված 4269):
2.3
Տնտեսական հարաբերություններ բնագավառի ծախսերն ավելացնել 1011.4 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված  4637 - 1011.4 հազ. դրամ):
2.4 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառի ծախսերն ավելացնել 25280.00 հազար ՀՀ դրամ, որից  ջրամատակարարում բաժնի ծախսերն ավելացնել 280.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1,  ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ բաժնի ծախսերը ավելացնել 2800.00 հազար դրավով, (բաժին 06, խումբ 5, դաս 1,  ծրագիր 51,  հ/հ 900262121339, հոդված 5134), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերը ավելացնել 22200,00 հազար դրամով  (բաժին 06, խումբ 6, դաս 1,  ծրագիր 51,  հ/հ 900262121222, հոդված 5113):
2.5  Շրջակա միջավայրի  պաշտպանություն  բնագավառի ծախսերն ավելացնել 12211.7 հազ. դրամով, այդ թվում՝ աղբահանում բաժնի ծախսերն ավելացնել 10589.4 հազ. դրամով, որից՝  աղբահանություն  5035.7 հազ դրամ, սան մաքրում 5553.7 հազ. դրամ (բաժին  05, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262360010, հոդված 4637), կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն բաժնի ծախսերն ավելացնել 1622.3 հազ. դրամով (բաժին  06, խումբ 4, դաս 1, ծրագիր 51,  հ/հ 900262361018, հոդված 4637):
2.6 Հանգիստ, մշակույթ և կրոն  բնագավառի ծախսերն ավելացնել 5772.5  հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 3, ծրագիր 51, հ/հ 900262229033, հոդված 4637):
3. Ալավերդի համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդն ավելացնել 2750.1 հազ. ՀՀ դրամով:
4. Համայնքի վարչական բուջեի պահուստային ֆոնդից նախատեսել ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներ 25280.00 հազար ՀՀ դրամ, հ/հ 900265121534:
5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:

 


Կողմ -9

ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.18 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner