Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 302-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2019 թվականի N 302-Ա

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ Լոռու մարզպետի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնակչու­թյան պաշտպանության համակարգի նախապատրաստման 2019 թվականի հիմնա­կան միջոցա­ռում­ների պլան»-ի, ս/թսեպտեմբերի 23-ին իմ ղեկավարությամբ Լոռու մարզի Ալավերդի հա­մայն­քում անց է կացվելու շտաբային ուսում­նա­վար­ժություն՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում» թեմայով:
Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով որոշում եմ՝

1. Նշանակել`
1.1. Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ Զավեն Շահմուրադյանին:
Շտաբը կազմավորել համայնքի ծառայությունների բազայի վրա:
2. Ուսումնավարժությունում ընդգրկել համայնքի
ղեկավար կազմին, համայնքային կապի և ազ­դա­րարման, բժշկական, ինժեներական, տրանսպորտային, առևտրի, սննդի և նյութատեխնի­կա­կան մա­տա­կարարման միաս­նա­կան, բույսերի և կենդանիների պաշտ­պա­­նու­թյան և հասարակական կար­գի պահպանման ծառայությունները:
3.
Շտաբի պետին.
-  մշակել և մինչև սեպտեմբերի 19-ը իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության նա­խա­պատ­­­րաստ­ման և անցկացման փաստաթղթերը և ապահովել պլանով նշված միջոցառումների սահ­ման­ված ժամկետներում կատարումը.
համայնքային ծառայությունների ու կազմավորումների ղեկավարների հետ անցկացնել տեսական պարապմունքներ, շտաբային վարժանքներ.
ուսումնավարժության անցկացման ընթացքում ապահովել իրավիճակի մասին տեղեկությունների ժամանակին ընդունումը, ամփոփումը, գնահատումն ու շահագրգիռ մարմիններին հասցնումը.
-
  նախապատրաստել ղեկավարման կետը.
ուսումնավարժության անցկացմանը պատրաստ լինելու մասին ինձ զեկուցել մինչև սեպտեմբերի 20-ը:
4. Համայնքային ծառայությունների պետերին. 
1)
ուսումնասիրել և ճշգրտել ծառայությունների պլաններն ու խնդիրները: Ակտիվորեն համա­գոր­ծակցել ուսումնավարժության ղեկավարման շտաբի հետ.
2) կապի ծառայության պատասխանատուին` ապահովել կայուն և անխափան կապ ծա­ռա­­յու­թյունների ու արձագանքող ուժերի հետ
3) տրանսպորտային
ծառայության պատասխանատուին` պատրաստ վիճակի բերել առ­կա տրանսպոր­տա­յին միջոց­նե­րը` անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանու­թյան կազ­մակերպ­ման և հետևանքների վերացման նպատակով.
4)
բժշկական ծառայության պատասխանատուին` ճշգրտել ծառայության խնդիրներն ու դրանց լուծման կարգը.
5)
բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության պատասխանատուին ` ճշգրտել ծառայության խնդիրները` անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանութ­յան կազ­մակերպ­ման և հետևանքների վերացման նպատակով.
6)
հասարակական կարգի պահպանման ծառայութայն պատասխանատուին` ճշգրտել ծառայության խնդիրները` անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանութ­յան կազ­մակերպ­ման և հետևանքների վերացման նպատակով.
7)
ինժեներական ծառայության պատասխանատուին՝ պատրաստ վիճակի բերել առ­կա տրանսպոր­տա­յին միջոցները` անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանության կազ­­մակերպ­ման և հետևանքների վերացման նպատակով.
8)
առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման միասնական ծառայության պատասխանատուին ՝ ճշգրտել ծառայության խնդիրներն ու դրանց լուծման կարգը, արձա­գան­քող ուժերին սննդով և ՎՔՆ-ով ահովելու համար։
5.
Ուսումնավարժության ղեկավարումն իրականացնել համայնքի աշխատակազմի շենքից:
6.
Ուսումնավարժությունների անցկացման հսկողությունը թողնում եմ ինձ վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner