Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 42-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 28.02.2019թ. N 16-Ա, 25.12.2018թ. N 96-Ա որոշումները, համայնքի ղեկավարի 03.07.2019թ. N 233-Ա որոշումը, համայնքային սեփականության իրավունքի N 18062019-06-0041 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Գագիկ Սիրակի Սարգսյանին (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 16/2) տրամադրել 68.5 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: