Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 123-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2021 թվականի N 123-Ա

«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-Ն ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ  հոդվածի 1-ին մասի 8)  կետով , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154.1  հոդվածով և հիմք ընդունելով «Ալավերդու համայնքապետարանի վարչատուգանային  հանձնաժողով»-ի 06.04.2021թ.  արձանագրությունը որոշում եմ՝

1.«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանին (հասցեն՝ Ալավերդի քաղաքի  Երևանյան խճուղի 28) ենթարկել վարչական պատասխանատվության սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: 
2.Կասեցնել «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանի կողմից Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղի 28 հասցեի ինքնակամ շինության օրինականացման կամ քանդման գործընթացը՝ մինչև Մ-6 միջպետական ճանապարհի հարակից տարածքների օրինականացման արգելքի վերացումը:   
3.Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ենթակա է վճարման Ալավերդու համայնքապետարանի 900265121146 հաշվեհամարին:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից հետո` 2 ամսվա ընթացքում:
5.Սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում այն կդառնա անբողոքարկելի վարչական ակտ և գումարը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner