Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 02.05.2019թ. թիվ 01/106.3.1/03002-2019 գրությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Ալավերդի համայնքի ավագանու 17 դեկտեմբերի 2018 թվականի «Ալավերդի համայնքի համայնքայինոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 88-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և հաստատել հավելված 6-ը նոր խմբագրությամբ: |