Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով «Իմպերիալ Ար-Ան» ՍՊ ընկերության դիմումը, պետական ռեգիստրի վկայականի պատճենը, սեփականության իրավունքի N 969096 վկայականի պատճենը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
«Իմպերիալ Ար-Ան» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի քաղաքի Սան-Սարահարթ 2/30 հասցեում գտնվող, 82.15 քմ մակերեսով հասարակական տարածքին, վերահասցեավորման նպատակով, տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 2-30/90 փոստային հասցե: