Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով Սերյոժա Սարգսի Թոմոյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 1270442 վկայականը, Աքորի գյուղի վարչական ղեկավարի կողմից 01.08.2019թ. տրված N 862 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Սերյոժա Սարգսի Թոմոյանին սեփականության իրավունքով պատկանող, Լոռու մարզի Աքորի գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, փողոց 3, N 48 փոստային հասցե: