Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին օրենքի 6-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 04.11.2019թ. N 71-Ն, համայնքի ղեկավարի 06.11.2019թ. N 355-Ա որոշումները, աճուրդային հանձնաժողովի 06.12.2019թ. N 1 արձանագրությունը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, N 13/1 հասցեում գտնվող` 0.00827 հա մակերեսով հողամասը, 363880 (երեք հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր ութսուն) դրամ արժեքով, վաճառել աճուրդի հաղթող Հրաչյա Գեորգիի Թաթոյանին՝ հասարակական օբյեկտ կառուցելու համար:
2.Աճուրդի հաղթողին տրամադրել կառուցապատման ճարտարապետա-հատակագծային առաջադրանք: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում առք ու վաճառքի պայմանագիրը կնքելու պահից: