Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 247-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2021 թվականի N 247-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15.03.2021Թ. N 95-Ա ԵՎ 24.05.2021Թ. N 165-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության տնտեսական սենյակի մասը, աստիճանահարթակը  չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲ ընկերության կողմից տրված թիվ 0-50 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի N 1 շենքի արևելյան մասում գտնվող, ինքնակամ կառուցված, 2.76 քմ արտաքին մակերեսով (0.6 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության տնտեսական սենյակի մասի, 8.5 քմ մակերեսով աստիճանահարթակի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Օրինականացնել Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի N 1 շենքի արևելյան մասում գտնվող, 2012 թ. ինքնակամ կառուցված, 2.76 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության տնտեսական սենյակի մասը և 8.5 քմ մակերեսով աստիճանահարթակը՝ սպասարկման համար զբաղեցրած 0.0010 հա մակերեսով հողամասով:
3. Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի N 1 շենքի արևելյան մասում գտնվող բնակելի նշանակության տնտեսական սենյակի մասին և աստիճանահարթակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովա փողոց N 1-55/1 փոստային հասցե:
4. Բնակելի նշանակության տնտեսական սենյակի մասի և աստիճանահարթակի զբաղեցրած 0.0010 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. սահմանված ժամկետում դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու սպասարկման գրասենյակին՝ օրինականացված տնտեսական սենյակի մասի և աստիճանահարթակի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Ռուբեն Գարեգինի Պապոյանին օրինականացված տնտեսական սենյակի մասը, աստիճանահարթակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:
7.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 15.03.2021թ. «Ինքնակամ կառուցված բնակելի գործառնական նշանակության տնտեսական սենյակի մասի, աստիճանահարթակի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու, օրինականացնելու, փոստային հասցե տրամադրելու մասին» N 95-Ա և 24.05.2021թ.  «Ալավերդի համայնքի ղեկավարի 15.03.2021 թ. N 95-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 165-Ա որոշումները:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner