Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 242-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2020 թվականի N 242-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ կետով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության ավտոտնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲ ընկերության կողմից տրված 11.06.2020թ. տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի N 2 շենքի հյուսիս-արևելյան մասում գտնվող՝ ինքնակամ կառուցված, 29.4 քմ արտաքին մակերեսով (23.9 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2.Օրինականացնել Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի N 2 շենքի հյուսիս-արևելյան մասում գտնվող՝ 1995 թ. ինքնակամ կառուցված, 29.4 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը՝ սպասարկման համար զբաղեցրած 0.00294 հա մակերես ունեցող հողամասով:
3.Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի N 2 շենքի հյուսիս-արևելյան մասում գտնվող բնակելի նշանակության ավտոտնակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովա փողոց, N 2-9/1  փոստային հասցե:
4.Բնակելի նշանակության ավտոտնակի զբաղեցրած 0.00294 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. սահմանված ժամկետում դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու սպասարկման գրասենյակին՝ օրինականացված ավտոտնակի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Արմինե Գրիշայի Ասատրյանին, օրինականացված ավտոտնակը և զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner