Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 231-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 օգոստոսի 2020 թվականի N 231-Ա

06-060-017-001 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 0.00536 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.05.2019Թ. N 178-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 43-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքի 188-րդ, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներով,Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010թ. N  186-Ն հրամանով, հիմք ընդունելով Թումանյանի շրջկոոպի վարչության 09.04.2002 թ. որոշումը, հանձնման ընդունման ակտը, Մերուժան Հմայակի Մակինյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ`

1.Վերականգնել Մերուժան Հմայակի Մակինյանին սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 1, N 36/1 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 06-060-017-001), 1963 թ. կառուցված նախկին բանջարեղենի կրպակի, 0.00536 հա մակերեսով  հողամասի հողհատկացման հիմքերը և օրենքի ուժով, կադաստրային արժեքի վճարման պայմանով, ճանաչել հողամասի սեփականության իրավունքը:
2.Համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 1, N 36/1 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 06-060-017-001), 0.00536 հա մակերեսով հողամասի բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական  նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման նշանակության:
3.Բանջարեղենի կրպակի սպասարկման համար զբաղեցրած 0.00536 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը՝ 11899 (տասնմեկ հազար ութ հարյուր իննսունինը) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով հատկացնել Մերուժան Հմայակի Մակինյանին:
4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
7.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 24.05.2019թ. «06-060-017-001 ծածկագրում գտնվող, 0.00536 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին» N 178-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner