Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված՝ նկուղով, բաց պատշգամբով ավտոտնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված 06.12.2019թ. թիվ 0-50 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1. Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցի N 2 շենքի հյուսիս-արևելյան մասում գտնվող, ինքնակամ կառուցված, 57.3 քմ արտաքին մակերեսով (51.5 քմ ներքին մակերեսով)՝ նկուղով, բաց պատշգամբով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Օրինականացնել Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցի N 2 շենքի հյուսիս-արևելյան մասում գտնվող, 1998թ. ինքնակամ կառուցված, 57.3 քմ արտաքին մակերեսով՝ նկուղով, բաց պատշգամբով ավտոտնակը՝ սպասարկման համար զբաղեցրած 0.00384 հա մակերես հողամասով:
3. Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցի N 2 շենքի հյուսիս-արևելյան մասում գտնվող՝ նկուղով, բաց պատշգամբով ավտոտնակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ջրավազան փողոց, N 2/17-1 փոստային հասցե:
4. Ավտոտնակի զբաղեցրած 0.00384 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. սահմանված ժամկետում դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու սպասարկման գրասենյակին՝ օրինականացված նկուղով, բաց պատշգամբով ավտոտնակի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Վալերի Վանուշի Աբելյանին օրինականացված ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: