Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 30.07.2020թ. N 60-Ա և համայնքի ղեկավարի 04.08.2020թ. N 239-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 2278818 վկայականը, Հաղպատ գյուղի վարչական ղեկավարի կողմից 23.02.2021թ. տրված N 117 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող «Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի թիվ 9 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքին /նախկին Լոռու մարզի Հաղպատի գյուղապետարանին սեփականության իրավունքով պատկանող մանկապարտեզի շենքին/ տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, փողոց 19, N 2 փոստային հասցե: