Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 350-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2019 թվականի N 350-Ա

06-002-0108-0013 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՐԴԱՆ ՎԱՐՈՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ 0.04 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.00782 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 06.06.2019Թ. N 197-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ‹‹Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին›› Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Վարդան Վարոսի Խաչատրյանի դիմումը, անձնագրի պատճենը, ժառանգության իրավունքի վկայագիրը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, 24.12.1992թ. կազմված տեխնիկական անձնագիրը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ`

1. Վարդան Վարոսի Խաչատրյանին ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս, N 184 հասցեում գտնվող բնակելի տանը, վերահասցեավորման նպատակով, տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, փողոց 2, նրբանցք 3, N 8 փոստային հասցե:
2. Վերականգնել Վարդան Խաչատրյանին ժառանգության իրավունքով պատկանող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, փողոց 2, նրբանցք 3, N 8 հասցեում գտնվող բնակելի տան(ծածկագիր՝ 06-002-0108-0013) 0.04 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
3. 0.04782 հա մակերեսով հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց  քաղաքաշինական  նորմերի  ու կանոնների  էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող`1985 թվականին կառուցված բնակելի տունը և ավել օգտագործվող  սահմանազատված 0.00782 հա մակերեսով հողամասը, Հայաստանի Հանրապետության  50-Ն օրենքով համարել Վարդան Խաչատրյանի (ծնված`18.06.1963թ.) սեփականությունը:
4. Բնակելի տան առաջին հարկում առկա է 2005 թ. ինքնակամ կառուցված 17.1 քմ մակերեսով կիսակառույց շինություն:
5. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
7. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 06.06.2019թ. «06-002-0108-0013 ծածկագրում գտնվող, Վարդան Վարոսի Խաչատրյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տան և 0.04 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, ավել օգտագործվող 0.00782 հա մակերեսով սահմանազատված հողամասն օրենքի ուժով սեփական համարելու, փոստային հասցե տրամադրելու մասին» N 197-Ա որոշումը:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner