Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով Աշոտ Բենյամինի Թամազյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 2274493 վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Աշոտ Բենյամինի Թամազյանին սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Մարտի 8-ի փողոցի հյուսիսային մասում գտնվող այգետնակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սողոմոն Թեհլերյան փողոց, N 2/3 փոստային հասցե: