Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել այլ վճարումներ:
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը և համայնքի բյուջե փոխանցումն իրականացնում է համայնքի ղեկավարը:
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն աղբահանության վճար վճարողները պարտավոր են՝ սույն օրենքով սահմանված ժամկետում և սահմանված դրույքաչափով վճարել աղբահանության վճարը:
Ալավերդի քաղաքի Էնգելս 101 հասցեի բնակիչ, քաղաքացի Վազգեն Սուրենի Բաբայանը հանդիսանալով աղբահանության վճար վճարող, չի վճարել աղբահանության վճարը, որի արդյունքում 01.05.2018-01.06.2020թթ. դրությամբ գոյացել է 23250 ՀՀ դրամ պարտք:
Ելնելով վերոգրյալից որոշում եմ՝
1. Վազգեն Սուրենի Բաբայանից (հասցեն՝ ք. Ալավերդի, Էնգելս 101) գանձել 23250 ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ենթակա է վճարման Ալավերդու համայնքապետարանի բյուջեի 900265121617 հաշվեհամարին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից հետո՝ 2 ամսվա ընթացքում:
4. Սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում այն կդառնա անբողոքարկելի վարչական ակտ և գումարը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: