Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին օրենքի 6-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 25.06.2020թ. N 49-Ն, համայնքի ղեկավարի 02.09.2020թ N 279-Ա որոշումները, աճուրդային հանձնաժողովի 19.11.2020թ. արձանագրությունը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի N 17-5/5 հասցեում գտնվող, 0.00537 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 06-002-0031-0045), 295350 (երկու հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր հիսուն) դրամ արժեքով վաճառել աճուրդի հաղթող Նաիրի Սեյրանի Հովհաննիսյանին՝ հասարակական կառուցապատման համար:
2.Աճուրդի հաղթողին տրամադրել կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում առք ու վաճառքի պայմանագիրը կնքելու պահից: