Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 421-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2019 թվականի N 421-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15.10.2018Թ. N 333-Ա, 22.01.2019Թ. N 13-Ա , 22.01.2019Թ. N 15-Ա, 22.01.2019Թ. N 16-Ա, 21.05.2019Թ. N 158-Ա ԵՎ 20.06.2019Թ. N 223-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ` 

1. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի հետևյալ որոշումները.
1.1. 
«Բնակելի տան օրինական 1500.0 քմ մակերեսով տնամերձ հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տունը, բաց պատշգամբը և ավել օգտագործվող 300.0 քմ մակերեսով սահմանազատված հողամասը օրենքի ուժով Ալիսա Մոսինյանի, Անահիտ Մոսինյանի և Արծրունի Մոսինյանի համասեփականությունը համարելու մասին» 15.10.2018թ. N 333-Ա որոշումը:
1.2. «06-094-0105-0002 ծածկագրում գտնվող, Ալբերտ Լալայանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան, օժանդակ շինությունների, 0.65835 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, սեփականության իրավունքը ձևակերպելու և փոստային հասցե տրամադրելու մասին» 22.01.2019թ. N 13-Ա որոշումը:
1.3. «Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 3/12-46 հասցեում գտնվող բնակարանին կից ինքնակամ կառուցված բնակարանը և կատարված ձևափոխություններն օրինականացնելու մասին» 22.01.2019թ. N 15-Ա որոշումը:
1.4. «Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 2/33-21 հասցեում գտնվող բնակարանին կից ինքնակամ կառուցված բաց պատշգամբը, աստիճանահարթակը, դռների և միջնորմների ձևափոխություններն օրինականացնելու մասին» 22.01.2019թ. N 16-Ա որոշումը:
1.5. «Սեփական տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքն օրինականացնելու մասին» 21.05.2019թ. N 158-Ա որոշումը:
1.6. «Ավտոտնակի զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին» 20.06.2019թ. N 223-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner