Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 240-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2020 թվականի N 240-Ա

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 17.07.2020Թ.N 219-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 118-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից տրամադրված 18.05.2020թ. N 7/ՍՄ-274 տեղեկանքն ու դիմումը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Վերականգնել Լոռու մարզ, գյուղ Ծաղկաշատ, փողոց 3, N 12/1 հասցեում գտնվող «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ամբուլատորիայի (ծածկագիր՝ 06-050-0012-0003), կառուցման և սպասարկման համար զբաղեցրած 0.00591 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը:
2.Լոռու
մարզ, գյուղ Ծաղկաշատ, փողոց 3, N 12/1 հասցեում գտնվող «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ամբուլատորիայի (ծածկագիր` 06-050-0012-0003), կառուցման և սպասարկման համար զբաղեցրած 0.00591 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը՝ վարձակալության իրավունքով, 99 տարի ժամանակով, հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, տրամադրել «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը:
3.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
6.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 17.07.2020թ. 
«Հողհատկացման հիմքերը վերականգնելու, հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 219-Ա որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner