Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2020 թվականի N 35-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան որոշում եմ՝

2020 թվականի ապրիլի 5-ին  կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին  «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի կողմից քարոզչական պաստառներ փակցնելու համար Ալավերդի համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը՝
1) Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի թիվ 5 շենքի դիմացի հրապարակի տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
2) Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի կամրջի դիմացի ավտոբուսի կանգառի մոտի (Թումանյան փողոց) տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
3) Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/32 շենքի հյուսիսային մասի հրապարակում գտնվող տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
4) Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/1 շենքի դիմաց, ճոպանուղու մոտի տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
5) Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 2 փողոցի թիվ 20 տան հարևանությամբ, վանքային համալիրի հյուսիսային մասում գտնվող հրապարակի մոտի տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
6) Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի թիվ 9 փողոցի ավտոբուսի կանգառի մոտի հրապարակում գտնվող տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
7) Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի թիվ 9 շենքի հարավային մասում գտնվող ավտոբուսի կանգառի մոտի տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
8) Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 21 հասցեում գտնվող մշակույթի տան արևելյան մասի պուրակի մոտի տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
9) Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «ԿԱՏԱ» առևտրի տան հյուսիսային մասի հրապարակի մոտի տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
10) Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող խանութի արևելյան մասի ավտոբուսի կանգառի մոտի տեղեկատվական վահանակը՝ 1.6 քմ մակերեսով.
11) Աքորի գյուղի 3-րդ փողոցի թիվ 27 տան մոտ գտնվող տեղեկատվական վահանակը՝ 0.6 քմ մակերեսով.
12) Աքորի գյուղի 3-րդ փողոցի՝ նախկին համայնքապետարանի շենքի հարևանությամբ գտնվող տեղեկատվական վահանակը՝ 0.6 քմ մակերեսով.
13) Աքորի գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան հարևանությամբ գտնվող տեղեկատվական վահանակը՝ 0.6 քմ մակերեսով.
14) Կաճաճկուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 1 շենքի մոտի տեղեկատվական վահանակը՝ 1.8 քմ մակերեսով.
15) Հաղպատ գյուղի 1-ին փողոցի թիվ 16 տան մոտ գտնվող տեղեկատվական վահանակը՝ 1.0 քմ մակերեսով.
16) Հաղպատ գյուղի 1-ին փողոցի թիվ 36 շենքի հարևանությամբ գտնվող տեղեկատվական վահանակը՝ 1.0 քմ մակերեսով.
17) Ծաղկաշատ գյուղի 1-ին փողոցի թիվ 9 շենքի մոտ գտնվող տեղեկատվական վահանակը՝ 2.0 քմ մակերեսով.
18) Ջիլիզա գյուղի 1-ին փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող տեղեկատվական վահանակները՝ 1.0 քմ և 0.6 քմ մակերեսներով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner