Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով Ռուբեն Արայի Թովմասյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 2284168 վկայականը, առք ու վաճառքի պայմանագիրը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Ռուբեն Արայի Թովմասյանի կողմից առք ու վաճառքի պայմանագրով ձեռք բերված՝ Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 193/15Ա հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, N 193-15/1 փոստային հասցե: