Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2021 թվականի N 3-Ա

06-002-0060-0003 ԾԱԾԿԱԳՐԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԾԱԾԿԸ, ՀԱՎԱՆՈՑԸ, ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԸ ԵՎ 0.04 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 19.11.2020Թ. N 351-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ կետով,
«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքի 1-ին և 3-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով և հաշվի առնելով, որ բնակելի տունը, ծածկը, հավանոցը, սանհանգույցը չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չեն  առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Անդրանիկ Վլադիմիրի Էվոյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և բնակելի տան հատակագծերը, «Թիվ 2 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված 08.10.2020թ. թիվ 0-40 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի N 2/33 շենքի հարավ-արևելյան մասում գտնվող (06-002-0060-0003 ծածկագրից),1987 թվականին կառուցված բնակելի տունը, ծածկը, հավանոցը, սանհանգույցը, ինչպես նաև կառուցման և սպասարկման համար զբաղեցրած 0.04 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքի ուժով համարել Անդրանիկ Վլադիմիրի Էվոյանի (ծնված՝ 28.02.1960թ.) սեփականությունը: 
2.Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի N 2/33 շենքի հարավ-արևելյան մասում գտնվող բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 2/33-49/4  փոստային հասցե:
3.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 2/33-49/4 հասեում գտնվող (06-002-0060-0003 ծածկագրից), 0.04 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ կետի համարել փոփոխված՝ որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
4. Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
5.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
7.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
8.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 19.11.2020թ. «06-002-0060-0003 ծածկագրի մեջ գտնվող բնակելի տունը, ծածկը, հավանոցը, սանհանգույցը և 0.04 հա մակերեսով տնամերձ հողամասն օրենքի ուժով սեփական համարելու, փոստային հասցե տրամադրելու մասին» 351-Ա որոշումը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner