|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 սեպտեմբերի 2019 թվականի N 290-Ա |
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԿՈՒՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՃՈՒՐԴ–ՎԱՃԱՌՔ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՔԱՅԼԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 29.08.2019թ. N 57-Ն որոշումը, համայնքային սեփականության իրավունքի վկայականը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝ 1. Թույլատրել բաց դասական աճուրդային եղանակով օտարելու համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովա փողոց, N 14-30/1 հասցեում գտնվող, 8.51 քմ մակերեսով նկուղը՝ 96.0 հազար դրամ մեկնարկային գնով: 2. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5 % -ի չափով: 3. Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով: 4. Բոլոր վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|