Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 132-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2020 թվականի N 132-Ա

ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ  կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ, 8-13-րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված խանութը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Աիդա Մանթաշյանի դիմումը, հողամասի սեփականության իրավունքի N 11022020-06-0025 վկայականը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, «ԹԻՎ 1 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված 30.01.2020թ. տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Օրինականացնել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովա փողոց, N 47 հասցեում գտնվող, Աիդա Անաստասի Մանթաշյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, 0.0026 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 2008թ. ինքնակամ կառուցված, 25.52 քմ արտաքին մակերեսով (21.6 քմ ներքին մակերեսով) խանութը:
2.Օրինականացված խանութի համար սահմանված 56144 (հիսունվեց հազար հարյուր քառասունչորս) դրամ արժեքով վճարը  սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ կետի, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովա փողոց N 47 հասցեում գտնվող, (ծածկագիր՝ 06-002-0027-0057), 0.0026 հա մակերեսով, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական  նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման նշանակության:
4.Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner