Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Ալավերդի համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» 09 օգոստոսի 2007թ. N 1032-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Թումանյան փողոց, N 64/3 հասցեում գտնվող, 06-002-0799-0001 կադաստրային ծածկագրից առանձնացվող, 0.04 հա մակերեսով հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի: 2. Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |