Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 131-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2021 թվականի N 131-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԿՈՒՂՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 01.10.2020թ. N 312-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 15042021-06-0048 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Մանվել Սարիբեկի Ռամազյանն ընդունել է նկուղով ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝ 

1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 1/16-16/1 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 01.10.2020թ. N 312-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 51.5 քմ արտաքին մակերեսով (44.1 քմ ներքին մակերեսով) ավտոտնակը՝ 44290 (քառասունչորս հազար երկու հարյուր իննսուն) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00385 հա մակերեսով հողամասը՝ 20328 (քսան հազար երեք հարյուր քսանութդրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Մանվել Սարիբեկի Ռամազյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում նկուղով ավտոտնակի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner