|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 օգոստոսի 2019 թվականի N 267-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 05.08.2019 Թ.N 260-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետով և հիմք ընդունելով քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի 05.08.2019թ. «Անշարժ գույքերի միավորման, գործառնական նշանակությունը փոփոխելու թույլտվություն տալու և փոստային հասցե տրամադրելու մասին» N 260-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տարածքի գործառնական նշանակությունը փոփոխված է առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, քանի որ միավորվող գույքերի առաջին և երկրորդ հարկերում միջնորմները ապամոնտաժվել են և դռների տեղադիրքը փոփոխվել, որը չի խախտում քաղաքաշինական նորմերը և սեյսմիկ վտանգ չի ներկայացնում և որի համար չի պահանջվում շինարարության թույլտվություն»: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|