Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 365-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի N 365-Ա

ՍԵՓԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ, ՋՐԱՎԱԶԱՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՄԱՍՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 27.02.2020Թ. N 56-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3, 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով, որ ինքնակամ կատարված ձևափոխությունները, ինքնակամ կառուցված խանութը, ջրավազանը, ավտոտնակի նկուղային մասը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Հրաչյա Էվոյանի դիմումը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը, «Թիվ 2 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Օրինականացնել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 5 փողոց, N 6 հասցեում գտնվող՝ Հրաչյա Էվոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան մեջ 5 հատ միջնորմի, 3 հատ դռան, 2 հատ պատուհանի ինքնակամ կատարված ձևափոխությունները և 0.15096 հա մակերեսով տնամերձ հողամասում 2009թ. ինքնակամ կառուցված, 54.0 քմ արտաքին մակերեսով (48.2 քմ ներքին մակերեսով) խանութը, 6.8 քմ արտաքին մակերեսով (5.3 քմ ներքին մակերեսով) ջրավազանը:
2.Փոփոխել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 5 փողոց, N 6 հասցեում գտնվող՝ Հրաչյա Էվոյանին սեփականության իրավունքով պատկանող 54.0 քմ արտաքին մակերեսով (48.2 քմ ներքին մակերեսով) բնակավայրերի բնակելի նշանակության շինության գործառնական նշանակությունը և այն հաշվառել հասարակական նշանակության՝ որպես խանութ օգտագործելու:
3.Օրինականացված 5 հատ միջնորմի, 3 հատ դռան, 2 հատ պատուհանի ձևափոխությունների համար՝ 6900 (վեց հազար ինը հարյուր) դրամ, 54.0 քմ արտաքին մակերեսով խանութի համար՝ 74520 (յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսան) դրամ, 6.8 քմ արտաքին մակերեսով ջրավազանի համար՝ 4692 (չորս հազար վեց հարյուր իննսուներկու) դրամ, 24.2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկուղային հարկի համար՝ 16698 (տասնվեց հազար վեց հարյուր իննսունութ) դրամ սահմանված արժեքներով, սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման: 
6.Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 27.02.2020թ. «Սեփական տնամերձ հողամասում բնակելի տան  ինքնակամ կատարված ձևափոխությունները, ինքնակամ կառուցված խանութը, ջրավազանն օրինականացնելու մասին» N 56-Ա որոշումը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner