Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության ավտոտնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 2 ԲՇՏ» ՓԲ ընկերության կողմից 25.11.2020թ. տրված թիվ 0-40 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի N 1/22 շենքի հյուսիսային մասում գտնվող, ինքնակամ կառուցված, 32.86 քմ արտաքին մակերեսով (26.3 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2.Օրինականացնել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի N 1/22 շենքի հյուսիսային մասում գտնվող, 1999թ. ինքնակամ կառուցված, 32.86 քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը՝ սպասարկման համար զբաղեցրած 0.00329 հա մակերեսով հողամասով:
3.Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի N 1/22 շենքի հյուսիսային մասում գտնվող բնակելի նշանակության ավտոտնակին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, N 1/22-15/1 փոստային հասցե:
4.Բնակելի նշանակության ավտոտնակի զբաղեցրած 0.00329 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. սահմանված ժամկետում դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու սպասարկման գրասենյակին՝ օրինականացված ավտոտնակի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Արմեն Ռոբերտի Կարապետյանին օրինականացված ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: