Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Ալավերդի համայնքի`Ալավերդի քաղաքի, Աքորի և Հաղպատ գյուղերիհամայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-18 հավելվածների: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 01-ից: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 27.12.2017թ. «Ալավերդի համայնքի համայնքայինոչ առևտրային կազմակերպությունների 2018 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերըհաստատելումասին» N 19-Ա որոշումը: |