Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 47-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2020 թվականի N 47-Ա

ԴԵԲԵԴ ԹԱՂԱՄԱՍԻ N 18/15 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԸ, ՆԿՈՒՂԸ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿՆ ՈՒ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 25-րդ, 26-րդ, 31-րդ, 32-րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակարանը, նկուղը, աստիճանահարթակն  ու կատարված  ձևափոխությունները չեն խախտում  այլ անձանց  իրավունքները  և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում  են քաղաքաշինական  նորմերը, հիմք ընդունելով Հարություն Վարոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 1156140 վկայականը, «ԱԿԱ- ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված շինությունների հատակագծերը, «ԹԻՎ 1 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության  բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Հարություն Վարոսյանին, Սիրվարդ Վարոսյանին, Քրիստինե Վարոսյանին, Լուսինե Վարոսյանին, Հեղինե Վարոսյանին, Համլետ Վարոսյանին  համասեփականության իրավունքով պատկանող  Ալավերդի  քաղաքի Դեբեդ  թաղամասի N 18/15 հասցեում գտնվող բնակարանին կից՝ 2010թ. ինքնակամ կառուցված 42.18 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (36.8 ներքին մակերեսով) շինությունները  ճանաչել օրինական:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 26-րդ կետի համաձայն նշված բնակարանում կատարված 8 հատ դռների և  պատուհանների, 8 հատ միջնորմների ձևափոխությունները  ճանաչել օրինական:
3. Օրինականացված 42.18  քմ արտաքին մակերեսով շինությունների զբաղեցրած հողամասի նկատմամբ կիրառվում է շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց՝ բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ նորմերը:
4. Օրինականացված նկուղի, բնակարանի, աստիճանահարթակի և ձևափոխված դռներիպատուհանների, միջնորմների համար սահմանված  վճարներն  ընդհանուր՝ 31519 (երեսունմեկ հազար հինգ հարյուր տասնինը) դրամ գումարի չափով, սահմանված ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner