Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 293-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 293-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂՊԱՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱԼԲԵՐՏ ԳԵՎՈՐԳԻ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԵՆԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԻ ԶԲԱՂՑԵՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԳԾԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՄԱԿԵՐԵՍԻ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 52-րդ, 53-րդ, 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 8-րդ կետերով, ՀՀ Կառավարության 29/12/2005 թվականի թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01/06/2010թ. թիվ 186-Ն հրամանով, հաշվի առնելով, որ առաջին պետական գրանցման նպատակով Հաղպատ համայնքում կատարված քարտեզագրումը կատարվել է էական սխալներով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 1191612 վկայականը, Հաղպատի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը, «ԱԿԱ ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Վերականգնել Հաղպատ գյուղի վարչական սահմանում գտնվող, Ալբերտ Գևորգի Զուրաբյանին պատկանող բենզալիցքավորման կետի 0.06 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Հաստատել Ալբերտ Գևորգի Զուրաբյանին սեփականության իրավունքով պատկանող բենզալիցքավորման կետի 0.06 հա մակերեսով զբաղեցրած հողամասի նկատմամբ կադաստրային քարտեզում (ծածկագիր՝ 06-060-0224-0003) գծային սահմանային չափերը, համաձայն որակավորված անձի կողմից 08.09.2020 թվականին տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի՝ պահպանելով սեփականության թիվ 1191612 վկայականով գրանցված հողամասի մակերեսը և տալ համաձայնություն նշված հողամասի սահմանային չափերի փոփոխությանը կադաստրային քարտեզում և սեփականության վկայականում:
3. Բենզալիցքավորման կետի զբաղեցրած 0.06 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը կադաստրային քարտեզում փոփոխել որպես բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, քանի որ հողամասը ՀՀ Կառավարության 04.08.2005 թվականի N 1457-Ն որոշման հիման վրա, փոխանցված է Հաղպատ գյուղին որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողամաս:
4.
Տալ համաձայնություն, որպեսզի Հաղպատ գյուղի կադաստրային քարտեզում կատարվի սույն որոշման 3-րդ կետում նշված փոփոխությունները:

5. Ալավերդի համայնքի վարչական սահմանում գտնվող՝ Հաղպատի համայնք Ալավերդի-Թբիլիսի մայրուղու 4 կմ հասցեով բենզալիցքավորման կետին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 28 փողոց, N 4/5 փոստային հասցե:
6. Բենզալիցքավորման կետի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:                 
7. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
8. Նշված սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner