Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 13-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2021 թվականի N 13-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱԳՈՄՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13- րդ կետերով, Հայաստանի  Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը, անասնագոմը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Լևոն Եղիշի Թաթոյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի N 868288 վկայականը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, Աքորի գյուղի վարչական ղեկավարի կողմից տրված 28.12.2020թ. N 833 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Լոռու մարզի Աքորի գյուղում գտնվող 0.05 հա մակերեսով /ծածկագիր՝ 06-022-002-000014/ տնամերձ հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, փողոց 7, նրբանցք 2, N 6 փոստային հասցե:
2.Օրինականացնել համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, փողոց 7, նրբանցք 2, N 6 հասցեում գտնվող, Լևոն Եղիշի Թաթոյանին (ծնված՝ 10.01.1950թ.), Անահիտ Փիրուզի Թաթոյանին (ծնված՝ 16.05.1956թ.), Ռոմիկ Լևոնի Թաթոյանին (ծնված՝ 19.06.1977թ.), Ժաննա Լևոնի Թաթոյանին (ծնված՝ 15.12.1973թ.), Անուշ Լևոնի Թաթոյանին (ծնված՝ 02.04.1975թ.) համասեփականության իրավունքով պատկանող, 0.05 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 2012թ. ինքնակամ կառուցված, 49.11 քմ արտաքին մակերեսով (38.1 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը, 29.76 քմ արտաքին մակերեսով (19.8  քմ ներքին մակերեսով) անասնագոմը:
3.Օրինականացված բնակելի տան, անասնագոմի համար սահմանված ընդհանուր՝ 46207 (քառասունվեց հազար երկու հարյուր յոթ) դրամ արժեքով վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner