Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 260-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 օգոստոսի 2019 թվականի N 260-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 և 29.12.2005թթիվ 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Օրբելի Արմենի Թարմինյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 18072019-06-0060 և N 02082019-06-0001 վկայականները, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» Ա/Ձ-ի կողմից կազմված միավորվող շինության հատակագիծը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.  Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 2/29-1 և 2/29-2 փոստային հասցեներում գտնվող, Օրբելի Արմենի Թարմինյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տների նկատմամբ կատարել միավորում:
2. Օրբելի Արմենի Թարմինյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 2/29-1 հասցեում գտնվող գույքը և Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 2/29-2 հասցեում գտնվող գույքերը միավորել և առաջացած մեկ միավոր գույքին տրամադրել համայնք Ալավերդիքաղաք ԱլավերդիՍանահին կայարան թաղամաս, 2/29-1 փոստային հասցե:  
3. Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 2/29-1 փոստային հասցեի առաջին հարկում գտնվող, միավորված 28,79 քմ մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական նշանակության՝ որպես դեղատուն օգտագործելու:
4. Տարածքի գործառնական նշանակությունը փոփոխված է առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, քանի որ ձևափոխություններ չեն կատարվել:
5. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռիի մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner