Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 130-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2020 թվականի N 130-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-002-0045-0010 ԾԱԾԿԱԳՐՈՎ, «ԱՆՈՒՇ» ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, 0.97987 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, 0.28987 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 17.03.2020Թ. N 86-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով, որ 0.97987 հա մակերեսով հողամասը կադաստրային գործում առկա փաստաթղթերով մշտապես օգտագործվել է և հատկացված է եղել «ԱՆՈՒՇ» ԲԲ ընկերությանը, հիմք ընդունելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Ալավերդի քաղաքի Կոշաբերդ փողոցի արևելյան մասում գտնվող (ծածկագիր՝ 06-002-0045-0010), 0.97987 հա մակերեսով հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Կոշաբերդ փողոց, N 10 փոստային հասցե:
2. «ԱՆՈՒՇ» ԲԲ ընկերության կողմից փաստացի օգտագործվող 0.97987 հա մակերեսով հողամասից սխալ գրանցման արդյունքում ավել օգտագործվող 0.28987 հա մակերեսով հողամասը վերահատկացնել «ԱՆՈՒՇ» ԲԲ ընկերությանը:
3. Հաստատել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Կոշաբերդ փողոց, N 10 հասցեում գտնվող, «ԱՆՈՒՇ» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (ծածկագիր՝ 06-002-0045-0010), 0.97987 հա մակերեսով արտադրական գործառնական նշանակության հողամասի գծային սահմանային չափերը՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող հատակագծի:
4. Տալ համաձայնություն «ԱՆՈՒՇ» ԲԲ ընկերության անվամբ իրավունքի պետական գրանցում ստացած 0.97987 հա մակերեսով հողամասի սահմանային չափերը փոփոխելու՝ համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի:
5.Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
7. 
Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 17.03.2020թ. «Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող, 06-002-0045-0010 ծածկագրով, «Անուշ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 0.97987 հա մակերեսով հողամասի սահմանները հաստատելու, սահմանային չափերի փոփոխություն կատարելու համաձայնություն տալու, փոստային հասցե տրամադրելու մասին» N 86-Ա որոշումը:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner