Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված նկուղով ավտոտնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված 13.05.2019թ. թիվ 0-50 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1. Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի N 19 շենքի հարավային մասում գտնվող, ինքնակամ կառուցված, 29.20 քմ արտաքին մակերեսով (27.28 քմ ներքին մակերեսով) նկուղով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Օրինականացնել Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի N 19 շենքի հարավային մասում գտնվող, 1971թ. ինքնակամ կառուցված, 29.20 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը՝սպասարկման համար զբաղեցրած 0.00292 հա մակերեսով հողամասով:
3. Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի N 19 շենքի հարավային մասում գտնվող նկուղով ավտոտնակին տրամադրել համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Էնգելս թաղամաս, N 19-9/1 փոստային հասցե:
4. Շինության զբաղեցրած 0.00292 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. սահմանված ժամկետում դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու սպասարկման գրասենյակին՝ օրինականացված նկուղով ավտոտնակի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6. Հանձնարարել համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին. ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Քնարիկ Արամի Դավթյանին, օրինականացված նկուղով ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: