Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 19-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2020 թվականի N 19-Ա

06-002-0108-0043 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ 0.27 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.03 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Սոս Վանիչկայի Մոսինյանի դիմումը, անձնագրերի պատճենները, ժառանգության իրավունքի վկայագրերը, 20.01.1988թ. տեխնիկական անձնագիրը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, «ԹԻՎ 2 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից տրված 20.12.2019թ. տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ` 

1. Վերականգնել Սոս Վանիչկայի Մոսինյանին, Ալինա Հմայակի Մոսինյանին ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում գտնվող (ծածկագիր՝ 06-002-0108-0043) բնակելի տան և 0.27 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը, համասեփականության իրավունքը:
2. Ալավերդի քաղաքի 
Սանահին թաղամասում գտնվող (ծածկագիր՝ 06-002-0108-0043) բնակելի տանը տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, փողոց 7, N 3 փոստային հասցե:
3. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1991 թվականին կառուցված բնակելի տունը, բաց պատշգամբը, մառանը, պարիսպը և տնամերձ հողամասից ավել օգտագործվող, սահմանազատված 0.03 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով  համարել Սոս Վանիչկայի Մոսինյանի (ծնված`23.11.1979 թ.) և Ալինա Հմայակի Մոսինյանի (ծնված`08.12.1954 թ.) համասեփականությունը:
4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner