Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 23-ի N 174-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
ՀաստատելԱլավերդիհամայնքիավագանու2019 թվականի մայիսի 30-ի հերթականնիստիօրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ներկայացվելիք «Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի մայթերի, համայնքի ճանապարհների և կանգառների վերանորոգում ու նոր կանգառների կառուցում» ծրագրի նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա, ստանալու հայտը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 88-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան)
|