Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 367-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2019 թվականի N 367-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ, ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԸ, ՀԵՆԱՊԱՏԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 07.10.2019թ. N 320-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 06112019-06-0051 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Վահրամ Գևորգյանն ընդունել է աստիճանահարթակը, բաց պատշգամբը, հենապատը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց, N 25/1 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 07.10.2019թ. N 320-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 21.1 քմ ընդհանուր մակերեսով աստիճանահարթակը, բաց պատշգամբը, հենապատը՝ 208890 (երկու հարյուր ութ հազար ութ հարյուր իննսուն) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00329 հա մակերեսով հողամասը՝ 26649 (քսանվեց հազար վեց հարյուր քառասունինը) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Վահրամ Գևորգյանին:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում աստիճանահարթակի, բաց պատշգամբի, հենապատի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner