Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին օրենքի 6-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 25.06.2020թ. N 52-Ն, համայնքի ղեկավարի 02.09.2020թ N 279-Ա որոշումները, աճուրդային հանձնաժողովի 19.11.2020թ. արձանագրությունը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի N 1/25-2/1 հասցեում գտնվող, 0.004 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 06-002-0150-0371), 138000 (մեկ հարյուր երեսունութ հազար) դրամ արժեքով վաճառել աճուրդի հաղթող Սերյոժա Սարգսի Հարությունյանին՝ ավտոտնակ կառուցելու համար:
2.Աճուրդի հաղթողին տրամադրել կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում առք ու վաճառքի պայմանագիրը կնքելու պահից: