Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 15
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 15


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԱՀԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.06.2014թ. ««Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ  փոխարինման մասին» թիվ 599-Ն որոշման պահանջները, ՀՀ համայնքների ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-76 դրական եզրակացությունը, ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման ու սպասարկման անհրաժեշտությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության  Լոռու  մարզի  Ալավերդի  համայնքի Սանահին թաղամասի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-002-0202-0078 կադաստրային ծածկագրով 001426 հա մակերեսով այլ հողատեսքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի հողերի, հետագայում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ուղղակի վաճառքի կարգով օտարել«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, մեկ քառակուսի մետրը երեք հարյուր քառասուներկու /342/ ՀՀ դրամ արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինում ծրագրի շրջանակներում էլեկտրահաղորդման օդային գծի 1 հենասյան կառուցման  և սպասարկման համար:
2.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱԼԵՐԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(6.65 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner