Այսօր: Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2020թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ
2020,Օգոստոս 3 - Դեկտեմբեր 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Դեկտեմբեր 25 - 2020,Դեկտեմբեր 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 10 - 2020,Դեկտեմբեր 30


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.08.20 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ
Ալավերդու համայնքապետարանը սկսել է համայնքում առկա խնդիրների բազայի թարմացման գործընթաց:✔️Ալավերդու համայնքապետարանը ամեն տարի թարմացնում է համայնքի առաջ ծառացած խնդիրների բազան և դրանք դասակարգում ըստ առաջնահերթության: Խնդիրների վերհանումը կատարվում է համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների և բնակիչների միջոցով:✔️Այս գործում շատ կարևոր է բնակիչների դերը, քանի որ բնակիչներն առավել լավ գիտեն իրենց բնակավայրին, թաղամասին ու առանձին բակերին առնչվող խնդիրները:✔️Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում ենք այս կայքէջի մեկնաբանություն բաժնում ներկայացնել ձեզ ծանոթ խնդիրները:✔️Համայնքապետարանը հավաստիացնում է, որ դրանք կդասակարգվեն ըստ առաջնահերթության ... Մանրամասն
24.07.20 ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ինչպես դիմել 

Հարգելի՛ քաղաքացիներ,
Ձեր կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում այցը համայնքապետարան բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես համայնքային կայքից օգտվելով կարող եք առցանց դիմել համայնքապետարան։

22.07.20 Շնորհավորանք ԲՈՒՀ ընդունված երիտասարդներին
     Սիրելի երիտասարդներ,     Շնորհավորում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու առթիվ:     Երիտասարդությունը քաղաքացիական ակտիվության յուրատեսակ ցուցիչ է: Մեզանում այդ ցուցիչը բավականին բարձր է, ուսման հանդեպ սեր ունեցող կրթյալ երիտասարդների շնորհիվ:      Այն բարձունքները, որոնք նվաճում է երիտասարդությունը կրթության և գիտության հանդեպ ունեցած պատասխանատու վերաբերմունքով և հատկապես դպրոցների ղեկավարության, նվիրյալ ուսուցիչների չխնայված ջանք ու եռանդի շնորհիվ է. որի համար շնորհակալություն ենք հայտնում Ալավերդի համայնքի ուսումնական հաստատությունների բոլոր աշխատակիցներին:      Ալավերդի համայնքում այս ուսումնական ... Մանրամասն
21.07.20 Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածություն
Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) համարվում է 21-րդ դարի ստրկություն, որը հաճախ անվանում են նաև «սպիտակ ստրկություն»:Եթե դուք պատրաստվում եք մեկնել արտասահման.📌Նախքան մեկնելը, համոզեք, որ Ձեր անձնագիրը առնվազն վեց ամիս վավերական է արտերկրում։📌Ստուգեք նշանակության երկրի մուտքի և վիզային ռեժիմի պայմանները, ինչպես նաև մաքսային ռեժիմի պայմանները։ Պահպանեք մուտքի թուլտվությունում նշված ժամկետները, քանի որ օտար երկրում վիզայի ժամկետից երկար մնալը Ձեզ կդնի անօրինական կարգավիճակի մեջ։ Ձեր մուտքի թույլտվությունում պետք է նշվի տվյալ երկիր Ձեր մեկնելու նպատակը` ուսում, աշխատանք, բուժում կամ էլ պարզապես այցելություն։📌Ուսումնասիրեք այցելության երկրի միգրացիոն և աշխատանքային օրենսդրությունը, ... Մանրամասն
18.07.20 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՏՈՆԻ, ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ:Այս տոնը ավանդաբար նշվել է հուլիսի երրորդ կիրակի օրը: Ցավոք, COVID-19 համավարակի պատճառով այս տարի տոնը նշում ենք սահմանափակումներով՝ առցանց եղանակով: Ինչպես ամբողջ աշխարհում, նույնպես և մեր համայնքում զերծ չմնացինք վարակման դեպքերից և դրանցից բխող հետևանքներից: Հույս ենք հայտնում, որ հաջորդ տարի այս սպասված տոնը կնշենք ավելի տոնական տրամադրությամբ՝ անվտանգ պայմաններում:Ալավերդու օրը տոն է և՛ այստեղ ծնվածների, և՛ նրանց համար, ովքեր ապրում ու աշխատում են այստեղ՝ նպաստ բերելով նրա շարունակական զարգացմանը։ Քաղաքն իր պատմությամբ, ավանդույթներով, ձեռքբերումներով ու ապագային միտված ծրագրերով կերտում են իր բնակիչները, ... Մանրամասն
06.07.20 Ալավերդցի նորակոչիկները մեկնեցին զինծառայության
       «Մարդկային գործերի մեջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է»:       Գ. Նժդեհ       Այսօր Ալավերդի համայնքից զինվորական ծառայության մեկնեցին մի խումբ երիտասարդներ: Նորակոչիկներին ճանապարհելու ավանդական գեղարվեստական մասը այս անգամ տեղի չունեցավ՝ պայամանավորված համավարակով: Նորակոչիկներին օրհնված խաչեր, դիմակներ տրամադրելուց հետո իրենց սրտի խոսքը, բարեմաղթանքները հղեցին Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Թումանյանի բաժանմունքի ղեկավար Անատոլի Ջամալյանը:Հայրենիքը, տունը, ընտանիքը, օջախը սկսվում է սահմանից, իսկ սահմանին ... Մանրամասն
01.07.20 Ալավերդի խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների, աղբահանության համակարգի բարելավում և գյուղատնտեսության ոլորտի աջակցություն
Ալավերդու համայնքապետարանը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամ է ներկայացրել Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագրի «Ալավերդի խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների, աղբահանության համակարգի բարելավում և գյուղատնտեսության ոլորտի աջակցություն» ենթածրագրի առաջարկ: Առաջարկը բաղկացած է 2 բաղադրիչներից՝ «Կոմունալ ծառայությունների բարելավում և ճանապարհների սպասարկում» և «Գյուղատնտեսական ոլորտի աջակցություն»:Ծրագրի ընդհանուր նպատակն է Ալավերդի խոշորացված համայնքում կոմունալ ծառայությունների բարելավումը, գյուղատնտեսության խթանումը, ինչպես նաև ծրագրով նախատեսված ձեռքբերվելիք տեխնիկայով ծառայություններ մատուցելու ճանապարհով համայնքի բյուջեի համալրումը ... Մանրամասն
27.06.20 Կրի՛ր, որ կրենք
Շարունակվում է «Կրի՛ր, որ կրենք» խորագրի ներքո իրականացվող համավարակից պաշտպանող դիմակների բաշխման ակցիան: Այս անգամ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին միացել էին Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Էդգար Հախվերդյանը, նույն բաժնի ավագ մասնագետ Դավիթ Ստեփանյանը, Աքորի գյուղում՝ վարչական ղեկավար Հրահատ Սիմոնյանը։Դիմակների բաշխման ակցիան մեկնարկեց Ալավերդի քաղաքում և ավարտվեց Աքորի գյուղում։Ալավերդի համայնքում այսօր բաժանվեց թվով 400 դիմակ, որի մի մասը հատկացրել էր ՀՀ Լոռու մարզպետարանը, մյուս մասը՝ Ալավերդու համայնքապետարարանը։Դիմակները բաժանվեցին համայնքների մարդաշատ վայրերում, շենքերի բակերում, փողոցներում, սննդի կետերում, խանութներում, ինչպես ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner