Այսօր: Երեքշաբթի, 2 Մարտի 2021թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.02.21 ՏԵՂԱՑԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԶՈՐԵՂԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
ԵՄ <<Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում>> ծրագրի շրջանակներում փետրվարի 22-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ ճանաչողական հանդիպում-քննարկում՝ համայնքի ղեկավարի, վարչական ղեկավարների, ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման ընթաքում քննարկվեցին ծրագրի նպատակների, ուղղվածության, կարիքների գնահատման, համապատասխան մասնագետներ, փորձագետներ հրավիրելու և փորձի փոխանակում իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Ծրագիրն իրականցվում է Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում:
28.01.21 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր նշում ենք հայոց բանակի օրը, որի հիմքում Հայրենիքի, ազգի արժանապատվության համար դաժան կռիվներ մղած ազատամարտիկների, զինվորների ու սպաների խիզախությունն ու անձնվիրությունն է։ Հայոց բանակը՝ մեր պետականության գրավականը, ծնվեց ու կոփվեց ազատության ու անկախության համար մղած անհավասար պայքարում։ Բանակ, որը խաղաղություն ստեղծող և խաղաղություն պահպանող է։ Մեր զինվորը խաղաղապաշտ է, հայրենիքի, հողի գինն իմացող: Այդ հողի ու հայրենիքի համար են հայոց բանակի զինվորն ու սպան ծառայեցրել ու ծառայեցնում իրենց հմտություններն ու գիտելիքները, իրենց կորովն ու ոգին, հողի ու հայրենիքի համար նրանք ոչ միայն արյուն ու քրտինք են ներդրել, այլև կյանք զոհաբերել: Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությունն ... Մանրամասն
29.12.20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԵՐԿԻՆՔԸ ԿԼՈՒՍԱՎՈՐՎԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԼԱՊՏԵՐՆԵՐՈՎ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ
Ալավերդի համայնքի հարգելի բնակիչներ.Հարգելով հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունն իրագործելիս նահատակված մեր հերոսների հիշատակը, այս տարի համայնքում չի լինելու ամանորյա տրամադրություն, արգելվում է իրականացնել տոնական հրավառություն, համայնքում չի տեղադրվելու ամանորյա տոնածառ, չեն լինելու ամանորյա լուսավորություն, զարդարանքներ և միջոցառումներ։Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին տեղի կունենա երկնային լապտերների արձակում՝ ի հիշատակ մեր զոհված հերոսների:Եկեք բոլորս համախմբվենք՝ միանալով համահայկական նախաձեռնությանը և մեր մասնակցությամբ հնարավորինս լուսավորենք ամանորյա գիշերային երիկինքը երկնային ջահերով` ջահերի հետ մեր հույսերն ու հույզերն առ երկինք ուղարկելով:Այս տարի ամանորը նշվելու է լուռ՝ ... Մանրամասն
18.11.20 ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ինչպես դիմել 

Հարգելի՛ քաղաքացիներ,
Ձեր կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում այցը համայնքապետարան բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես համայնքային կայքից օգտվելով կարող եք առցանց դիմել համայնքապետարան։

17.11.20 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Այսօր ուսանողների միջազգային օրն է:Իհարկե, սա զուտ խորհրդանշական օր է, քանի որ, ուսանողական տարիների յուրաքանչյուր օր կարող ենք յուրահատուկ համարել:Հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում նախնիների կողմից ստեղծված, սերնդեսերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը, հասարակության զարգացման շարժիչ ուժը` այսօր երիտասարդներին, ուսանողներին է վերապահված համայնքի, պետության կայուն զարգացման ապագան:Սիրելի ուսանողներ, անժխտելի է, որ դուք եք մեր հայրենիքի ապագայի հենասյուները. ուստի, կցանկանայի, որ այդ ապագան լիներ հուսալի և լուսավոր ձեռքերում՝ կերտված ազգային ու համամարդկային արժեքների և արդյունավետ կրթության հիման վրա: Այդ ճանապարհին, մենք՝ ավագ սերունդը և ինքնակառավարման մարմինները, պատրաստ ... Մանրամասն
04.11.20 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Այսօր Հայաստանում նշվում է սոցիալական աշխատողի օրը:Oր, որն առիթ է կարևորելու սոցիալական աշխատողի դերը և նշանակությունը: Մեր ժողովրդի հազարամյա ավանդույթները ենթադրում են, որ աջակցության կարիք ունեցողը հասարակության ուշադրությունից դուրս չի մնում: Սակայն այսօր, երբ սոցիալական պաշտպանությունը գերակա է, հասարակության խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու և իրենց իրավունքներն իրացնելու համար անհրաժեշտ է, որ ի դեմս սոցիալական աշխատողի, նրանց կողքին կանգնած լինեն մարդկային բարձր որակներով և մասնագիտական կարողություններով օժտված անձինք:Ներկայումս մեր երկրում առավել քան երբևէ արձանագրվում է սոցիալական աշխատողի գործառույթների իրականացման, դրսևորման այնպիսի փուլ, որի հաջողությունը կախված է նաև սոցիլական ... Մանրամասն
21.10.20 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ
Ես՝ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, կամավորագրվում եմ հայրենի սահմանների անառիկությունը պահպանելու սրբազան գործին։Սիրելի՛ հայրենակիցներ.Հայրենազորացման և հայրենապաշտպանության գործումհայ զինվորին ամուր թիկունք լինելուց դեպի կողքին կանգնած կռվող և հաղթող դառնալու հերթը հասել է՝ մեր եղբայրներին, մեր որդիներին սահմանին միանալու ժամանակն է։ Բոլոր նրանք,ովքեր կարող են զենք բռնել, խնդրում եմ այս պահից սկսած՝ դիմել Ալավերդու համայնքապետարան։Մենք պետք է լինենք ուժեղ ու միասնական, ազգովի պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը, շարունակենք պահպանել մեր սահմանների անառիկությունը, կերտել խաղաղություն:Մեր ոգին ամուր է, կամքը` անկոտրում, նպատակներն` ... Մանրամասն
21.09.20 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի՛ հայրենակիցներ.Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Օր, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը:Կորցնելով պետականությունը` հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ, սակայն երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից: Այդ նպատակներն իրականություն դարձան 1991 թվականին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdi.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner