Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 10 - 2020,Դեկտեմբեր 30


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.11.19 ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՔԱՅԱՑ ՕՐԸ
Նոյեմբերի 17-ին Ալավերդու պատմական Քարե կամրջի մոտ տեղի ունեցավ <<Վերելք>> ակումբի անդամների կողմից կազմակերպված Հայոց Արքաների փառաբանման տոնը: Մասնակիցները երթով շարժվեցին դեպի Աբաս արքայի կին, Վանենի թագուհու միջոցներով իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին կառուցած պատմական Քարե կամուրջ, որտեղ սկսվեց արքաների մեծարման միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց օրվա խորհուրդը, հիշատակվեցին հայոց արքաներն ու արքայատները, հնչեցին ազգային երգեր, կատարվեցին ազգային պարեր: Հայոց Արքաների փառաբանման տոնին ներկա և մասնակից լինելու էր եկել նաև սփյուռքահայ մի ընտանիք, որտեղ մանկահասակ որդուն անվանակոչել էին Արքա՝ ի խորհուրդ հայոց անցյալը, հայոց պատմությունը փառքով պսկող բոլոր արքաների: Միջոցառման ... Մանրամասն
20.11.19 ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻ՝ ՏԵՍՆԵԼՈՒՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԱՆԻՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՅՍ ԱՓԻՑ
2019 թվականի նոյեմբերի 9-ին Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցները ուխտագնացության էին մեկնել Շիրակի մարզի սահմանամերձ գոտի` տեսնելու հազար ու մի եկեղեցիների թագավորանիստ մայրաքաղաք Անիի ավերակները՝ Ախուրյանի այս ափից: Մինչ սահմանամերձ գոտի հասնելը նրանք եղան Ջաջուռի լեռնանցքի ձորում գտնվող Հայոց եղեռնի հուշահամալիրում:Հայ-թուրքական սահմանից բացվող զարմանահրաշ տեսարանը հնարավորություն է տալիս տեսնել թեև ավերակ, բայց չքնաղ ու հոյակերտ Անին: Առաջին անգամ Անի այցելողին թվում է, թե բերդի պարիսպները ուր որ է բացվելու են և երևալու է այն հրաշքը, որ դարեր շարունակ զարմացրել է արևելքի և արևմուտքի ժողովուրդներին: Ախուրյանի ձախ ափից պարզ երևում են կիսաքանդ շինություններ` տաճարներ, եկեղեցիներ, պարիսպների ... Մանրամասն
26.10.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
    Սիրելի՛ վանաձորցիներ.   Ջերմորեն շնորհավորում եմ Վանաձորի օրվա կապակցությամբ.   Վանաձորն օրեցօր զարգանում և առաջընթաց է արձանագրում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, վեր է հառնում հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ՝ դառնալով առավել հարմարավետ, գրավիչ քաղաք թե՛ տեղի բնակիչների, թե՛ Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուներից Վանաձոր, Լոռի այցելողների համար: Քաղաքի տոնը, տարբեր անկյուններից վերափոխված Վանաձորը տեսնելու և տոնի առթիվ շնորհավորելու ժամանող հյուրերը ևս մեկ առիթ են ընձեռում հետադարձ հայացք ձգելու անցած ճանապարհին, վերաարժևորելու այն:Վանաձորի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր, պատմամշակութային արժեքների վերելքները հպարտություն են պարգևում նաև ... Մանրամասն
23.10.19 ԱԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Ռաֆայել Միքայելյանը, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սուսաննա Շավինյանը, Սանհինի հոգևոր հովիվ տեր Նահապետն հոկտեմբերի 22-ին այցելեցին Ակներ թաղամասի մշակույթի տուն՝ տեղում ծանոթանալու վերջին շրջանում լայն թփով մեկնարկած վերնորոգման աշխատանքներին: Քննարկվեցին առաջիկայում իրականացվելիք մշակությաին ծրագրեր: Մշակույթի տան վերանորոգման աշխատնքների իրականնացման գործում մեծ է Ակների բնակիչների, ինչպես նաև արտասահմանում գտնվող ակներեցի բարերարների անգնահատելի ներդրումը:Մշակույթի տան <<վերակենդանացման>> աշխատանքները համակարգող Լևոն Սադաղյանը վստահություն հայտնեց, որ բոլոր աջակիցների օգնությամբ շատ ... Մանրամասն
23.10.19 ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԿԻՆՕՊԵՐԱՏՈՐ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հոկտեմբերի 22-ին Ալավերդու պատկերասրահում բացվեց կինոօպերատոր, լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանի Suren Tadevosyan "biographia'' խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Բացմանը ներկա էր Ալավերդու արվեստասեր հասարակությունը։ Ողջույնի խոսք ասացին Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը։“biographia” ցուցահանդեսը Սուրեն Թադևոսյանի առաջին անհատական ֆոտոցուցահանդեսն է, որտեղ կինոօպերատորը վիզուալիզացրել է անհատների բիոգրաֆիաները տպագրված ֆոտոների մշակման և վերալուսանկարման միջոցով:Լուսանկարները լույսի և ստվերի միջոցով վերալուսանկարելով (առանց ֆոտոշոփի) արվեստագետը նորովի է մոտեցել դասական դիմանկարի ժանրին: Արդյունքում, պորտրետները վերածվել են հերոսների ... Մանրամասն
23.10.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 5 ՆԱԽԱԴՊՐՈՍԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Ռաֆայել Միքայելյանը, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սուսաննա Շավինյանը, Սանհինի հոգևոր հովիվ Տեր Նահապետը հոկտեմբերի 22-ին ներկա գտնվեցին Ալավերդի քաղաքային համայնքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի սաների աշնանային միջոցառմանը, որը իր բնույթով եզակի էր, քանի որ հրավիրված էին միայն սաների ընտանիքի արական սեռի ներկայացուցիչները՝ հայրերը և պապիկները: Միջոցառման ավարտին համայնքապի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցները շրջեցին մանկապարտեզում, ուսումնասիրեցին ՆՈՒՀ-ի տարեկան տնտեսումների միջոցով կատարված նորոգումները:

18.10.19 ՕԼԵԳ ԳՈՐԲՈՒՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՄՈՒՄ ԵՆ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ալավերդու քաղաքային համայնքի Օ. Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոցը Արմեն Ազատի Պետրոսյանի բարի կամքի դրսևորմամբ ունի ըմբշամարտի նոր գորգ: Մարզադպրոցի սպորտդահլիճում այս պահին տեղի են ունենում նաև կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ՝ լիարժեք մարզումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նապատակով:
Ալավերդու համայնքապետարանի, սպորտդպրոցի աշխատակիցների, մարզիկների, բնկիչնոերի անունից երախտագիտություն ենք հայտնում բարերար Արմեն Ազատի Պետրոսյանին, ինչպես նաև ծրագրի իրականացման գործում իր աջակցությունն ունեցած Գագիկ Գիգոլյանին:

08.10.19 ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ

Ալավերդիում նշվեց Գրադարանավարի միջազգային օրը, որը ոչ միայն մասնագիտական տոն է, այլև գիտելիքը, գրագիտությունը, մտավոր և հոգեևոր զարգացումները խրախուսելու մի ձև, որի խորհուրդը մեկն է` ունենալ քաղաքակիրթ և գրագետ հասարակություն:
Ալավերդու մշակույթի կենտրոնում, Աքորու մշակույթի տանը, Ալավերդու պետական քոլեջում, ինչպես նաև մյուս կրթական հաստատություններում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված գրադարանավարի օրվան:
Գրադարանավարի աշխատանքը բացի պատասխանատու լինելուց, երջանիկ աշխատանք է. քչերին է վիճակված աշխատել երիտասարդների հետ: Հաջողություն և նոր ձեռքբերումներ ենք մաղթում գրադարանավարներին այս բարդ, բայց շնորհակալ գործում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner