Ալավերդի համայնքի ազգաբնակչությանը, գյուղացիական տնտեսություններին և հողօգտագործողներին հայտնում ենք, որ համայնքում սկսվել է գարնանացան սերմացուների ձեռք բերման նախնական պատվերների /հայտերի/ ընդունման գործընթացը :
Գարնանացան սերմացուների մեկ կիլոգրամի արժեքը համա-պատասխանաբար կազմում են.գարնանացան ցորեն՝150 դրամ, գարնանացան գարի՝130 դրամ,հնդկացորեն՝ 500 դրամ, ոլոռ՝ 300 դրամ, սիսեռ՝ 500 դրամ, եգիպտացորեն՝ 350 դրամ, առվույտ՝ 1500 դրամ և կորնգան՝ 370 դրամ:
Սերմացուների ձեռքբերման հայտերը մինչև ս/թ հունվարի 24-ը ներկայացնել գյուղի/բնակավայրի/ վարչական ղեկավարի նստավայր, անհրաժեշտության դեպքում դիմել Ալավերդու համայնքապետարան: