Ալավերդի համայնքի հարգարժա՛ն բնակիչներ,
Աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ կոչ ենք անում խուսափել մասսայական միջոցառումներից (քանի որ բոլոր պաշտոնական միջոցառումները ժամանակավորապես հետաձգվել են, կոչ ենք անում հետաձգել և խուսափել նաև անձնական նախաձեռնությամբ միջոցառումներից՝ հարսանիք, նշանդրեք, ծնունդ և այլն) սահմանափակել օտարնենրի հետ շփումը, գործունեությունը կազմակերպել տանից, համայնքապետարան, այլ հիմնակներ ուղղված դիմումների, փաստաղթղթերի փոխանցումը հրատապ չլինելու դեպքում հետաձգել, անհրաժեշտ հարցումները, ճշգրտումները կատարել հեռախոսազանգերի/ առցանց եղանակով, ինչպես նաև հետևել առողջապահության նախարարության կողմից տարածված ցուցումներին.
✅ Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:
✅ Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
✅ Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
✅ Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
‼️ Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:
Նաև հորդորում ենք.
❗️Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
❗️Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
❗️Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի: