«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը 2021-23թթ․ Լոռու մարզում իրականացնելու է «Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» դրամաշնորհային ծրագիրը։
Անհրաժեշտ ծառերի, թփերի տեսակները և քանակն որոշում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։ Ընտրվող ընտանիքները պետք է ունենան գյուղատնտեսության ոլորտում մինիմալ գիտելիքներ։
«Էյ Թի Փի» բարեգործական հիմանդրամը ծրագրի իրականացման ողջ ընթացքում շահառու ընտանիքներին կտրամադրի բույսերի սերմեր, կտրոններ, գործիքներ, նյութեր, խորհրդատվություն, ինչպես նաև պարբերաբար կիրականացվի այցելություններ և մշտադիտարկումներ։
Բոլոր չափանիշներին համապատասխանող ծառաթփատեսակները հետագայում կգնվեն «Էյ Թի Փի» բարեգործական հիմանդրամի կողմից։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։