Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց:
Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը:
Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00:
Դասընթացին դիմելու համար կարող եք լրացնել առցանց հայտադիմումը․
Դասընթացի արդյունքում, մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ
ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների
ագրոձեռնարկատիրության իրավակազմական ձևերի
ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների
ագրոձեռնարկատիրության մոդելների
ագրոձեռնարկատիրության նորարարական տեխնոլոգիաների
կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ,
հմտություններ, որոնք կիրառելով՝ կկարողանան․
հաշվել կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծախսեր
կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և պարզունակ բիզնես պլան
հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք
կիրառել մարքեթինգի ավանդական և թվային գործիքներ
կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում
ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը
Դասընթացը բաղկացած է լինելու կարճ ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ
Դասընթացի մասնակցության արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք և այլք:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012 54 57 13 հեռախոսահամարով։