Այսօր՝ 25.03.2017

ԶԼՄ-ներ

Տպագիր մամուլ

1931թ. հունիսի 11-ին պղնձագործների Մանես ավանում լույս աշխարհ է եկել «Պղնձի ֆրոնտում» անվամբ պարբերականը: Թերթը ժամանակին մեծ դեր է ունեցել պղնձարտադրության և հանքարդյունաբերության զարգացման գործում: Շուրջ 77 տարի շրջանային մամուլը («Պղնձի ֆրոնտում», «Լոռի», այսօր էլ՝ «Թումանյանական աշխարհ») Ալավերդի քաղաքի և Թումանյանի շրջանի մարդկանց նվիրված աշխատանքը, կրթական, մշակութային, մարզական և մյուս բնագավառների նվաճումները վավերագրվել են սերունդների համար:

Հեռուստատեսություն եւ ռադիո

«Անկյուն գումարած 3» հեռուստաընկերություն
(37 դմ ալիք, սփռվելու տարածքը` ք. Ալավերդի, հարակից համայնքներ)
Հիմնադրվել է 1998թ. օգոստոսին
Եթերում է 1999թ. հունվարի 7-ից
Հիմնական գործունեությունը` հեռուստատեսային հաղորդումներ (պատրաստում, հեռարձակում), լրատվություն (պատրաստում, հեռարձակում), գովազդ (պատրաստում, հեռարձակում)
Սեփական հաղորդումներ` «Լուրեր», «Հայացք +», «Մեր քաղաքը», «Դեպի լույս և կյանք», «Օրվա հոբելյարները», «Հետադարձ հայացք»
Աշխատողների թիվը` 15

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: