Այսօր՝ 24.04.2017

«Քաղաքապետարանի ժամ» 26.06.16թ.

Հունիսի 21-ին Ալավերդի և Էջմիածին քաղաքների միջև մշակութային համագործակցության սկիզբ դրվեց: Ոչ պաշտոնական այցով Ալավերդիում էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Վերջինիս հետ Ալավերդի էին եկել նաև նկարիչ-արվեստագետներ: Երկու քաղաքապետերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Ալավերդու, հանքագործի և մետալուրգի օրվան ընդառաջ նախատեսվում է ալավերդցի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը Էջմիածին քաղաքում: Իսկ էջմիածնեցի արվեստագետներին Ալավերդին կհյուրընկալի արդեն սեպտեմբերին՝ «Մեկ օր՝ մշակութային Ալավերդիում» փառատոնի շրջանակներում:

Ուշադրություն

Մեջբերումներ անելիս հղումը Alaverdi.Am-ին ՊԱՐՏԱԴԻՐ Է:

Արգելվում է կայքի արտաքին տեսքի կամ բովանդակության անօրինական արտատպումը այլ կայքերում օգտագործելու համար:

Copyright © 2009-2016: Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: